Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ն առաջարկում է ՌԴ-ին պատասխանատվության ենթարկել՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում «անջատողականներին» աջակցելու համար: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«ԱՄՆ-ի փոխնախագահը միջազգային արենայում գործընկերների հետ զրույցների ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել՝ անջատողականներին անդադար աջակցություն ցուցաբերելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Պորոշենկոն Բայդենին ասել է, որ Ռուսաստանը բազմիցս մերժել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններ անցկացնելու' Կիևի առաջարկը: