Արդեն տեղեկացրել ենք, որ Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար պայքարում Հոլանդիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Բրազիլիայի ընտրանուն: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Բրազիլիա-Հոլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արյեն Ռոբենը:
Հոլանդացի ֆուտբոլիստը մասնակցեց մասնակցեց ամբողջ խաղին, կատարեց 42 ճշգրիտ փոխանցում, 1 անգամ հարվածեց Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասին և իր թիմի համար վաստակեց 11 մետրանոց հարված: