Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն չի մեկնի Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել, սակայն հաշվի առնելով Ուկրաինայի ներկայիս իրավիճակը՝ նախագահն անհնար է համարում աշխարհի գավաթի եզրափակչին մասնակցելու հրավերն ընդունելը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, երբ Ռիո դե Ժանեյրո կժամանեին այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պորոշենկոն, Ուկրաինայի և ՌԴ նախագահները, հնարավոր է, հանդիպեին՝ իհարկե ոչ առանձին:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հուլիսի 13-ին, կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքի՝ Բրազիլիայից Ռուսաստանին փոխանցման արարողությանը: