Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից տուժածների թվում հայերի անուններ դեռևս չեն հրապարակվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, դեռևս տեղեկություններ չկան Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հետևում է իրադարձություններին, սակայն վթարից տուժած հայ քաղաքացիների մասին դեռևս տեղեկություններ չկան»,-ասաց Բալայանը:
Մոսկվայի մետրոյում առավոտյան տեղի ունեցած վթարի հետեւանքով 4 մարդ Է զոհվել, 75-ը՝ հոսպիտալացվել: Ուղեւորների տարհանումը շարունակվում Է: «Սլավյանսկի բուլվար» եւ «Պարկ Պոբեդի» կայարանները փակ են «Պարկ Պոբեդի»-ում ծխոտման պատճառով:
Լուսանկարները`interfax.ru-ի: