«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում հուլիսի 14-ին' ժամը 06.30-ին, բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, այնուհետև' էլեկտրասյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: