«Ինձ համար կառավարման ձևի փոփոխությունը երկրորդ կարգի նշանակություն ունի: Խնդիրը մարդակենտրոնի անցնելն է»,- այսօր Գյումրիում՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ, ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

Վերջինս չցանկացավ իր վերջնական տեսակետը հայտնել հարցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն կհնչեցնի սեպտեմբերին:

 

Գագիկ Հարությունյանը նշեց նաև, որ նախագահին կից սահմանադրական հանձնաժողովում ևս այդ հարցի վերաբերյալ չկա վերջնական և միանշանակ տեսակետ: Հանձնաժողովի տարբեր անդամներ ունեն տարբեր տեսակետներ: «Մի մասը գտնում է, որ գործող համակարգի բարեփոխումն առկա խնդիրներին լուծում տալիս է, և կառավարման ձևի փոփոխություն չկա, մյուս մասն այլ կարծիքի է»,- ասաց Հարությունյանը: