Վթարի պատճառով վնասված Մոսկվայի մետրոյի Արբատսկ-Պոկրովսկի տեղամասում երթեւեկությունը կվերականգնվի հուլիսի 18-ի ցերեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, որը հուլիսի 17-ին ծանոթացել Է վերականգնողական աշխատանքների ընթացքին:

 

«Չնայած այն բանին, որ տեխնիկապես հնարավոր Է երթեւեկությունը գործարկել արդեն վաղն առավոտյան, ես հանձնարարել եմ, որ գործարկումը հետաձգվի եւս մի քանի ժամով, որպեսզի կարողանան փորձարկել այդ գիծը եւ հարյուրտոկոսանոց անվտանգություն ապահովել: Այնպես որ, ավելի շուտ գիծը կաշխատի օրվա կեսին»,-պատմել Է Սոբյանինը:

 

Նա նաեւ հայտնել Է, որ վթարային տեղամասում ուղեգծերի ազատման աշխատանքներն ընթանում են ինտենսիվորեն, բայց դժվարացել են այն բանի պատճառով, որ տեղամասում հետաքննչական գործողություններ են կատարվում:

 

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի Արբատսկ-Պոկրովսկի գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում ռելսերից դուրս Է ընկել երեք վագոն: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, տուժածների թիվն անցնում Է160-ից:

 

Ինչպես հուլիսի 17-ին գրել Է «Կոմերսանտը»՝ հղում անելով մի խումբ փորձագետների, Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի պատճառը կարող Էին լինել ոչ թե սլաքային մեխանիզմի տեղակայման խախտումները, ինչի մասին հայտարարում Է հետաքննությունը, այլ կողմնակի առարկա, որն ընկել Է շարժակազմի տակ: Քաղաքաշինական քաղաքականության եւ շինարարության գծով փոխքաղաքագլուխ Մարատ Խուսնուլինի նախագահությամբ կայացած խորհրդակցությունում առաջին անգամ հրապարակվել Է արտակարգ պատահարի նոր վարկածը: Փորձագետները ռելսերից վագոնների արտանկման սկզբնամասից 50 մետ ր հեռավորության վրա թարմ կոտրվածքներ են հայտնաբերել բետոնի վրա, ինչը, նրանց կարծիքով՝ կարող Է վկայել, որ շարժման պահին գնացքի տակ ինչ-որ առարկա Է հայտնվել:

 

Վթարի գործով ձերբակալվել են մետրոպոլիտենի երկու աշխատակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: