Ամերիկյան Boeing Co.-ն կանխատեսում Է, որ ասիական երկրներից պահանջարկն արտադրողներին թույլ կտա առաջիկա 20 տարիներին աշխարհում քաղաքացիական ինքնաթիռների վաճառքներն ավելացնել մինչեւ 5,2 տրիլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Boeing-ի գնահատումների համաձայն՝ նշված հեռանկարում աշխարհում կպահանջվի 36,77 հազար նոր ինքնաթիռ, ինչը 4,2 տոկոսով ավելի Է, քան ընկերությունը կանխատեսել Էր 2013 թվականին: Դրա հետ մեկտեղ ինքնաթիռների այդ թվաքանակի 70 տոկոսը կլինի նեղֆյուզելյաժային, ասված Է Boeing-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է հուլիսի 10-ին:
Չինաստանի կողմից պահանջարկը կանխատեսվում Է այն 13 հազար 460 ինքնաթիռների 40 տոկոսի մակարդակով, որոնք կպահանջվեն համաշխարհային շուկայի Ասիա-խաղաղօվկիանոսյան սեգմենտին: Այս տարածաշրջանի ավիաշուկան ամենազգալի վաճառքները կարձանագրի մնացածների շրջանում: Նրան կհաջորդի Հյուսիսային Ամերիկայի քաղաքացիական ավիացիայի շուկան, որի պահանջարկը կկազմի 7550 հազար նոր ինքնաթիռ:
Ընկերությունն սպասում Է, որ լայնաֆյուզելյաժային ինքնաթիռների շուկայի ծավալը մինչեւ 2033 թվականը կկազմի 2,54 տրիլիոն դոլար:
2012 թվականին ընկերությունը քաղաքացիական ավիացիայի շուկայի իր գնահատումը 20 տարվա հեռանկարով բարձրացրել Էր 1,5 տոկոսով, 2013 թվականին՝ 3,8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: