Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների հնարավոր վաճառքը:

«Բոլորին կարող եմ հայտարարել, որ Մարկո Ռոյսը և Մատս Հումելսը չեն ցանկանում հեռանալ «Բորուսիայից»: Մարկոն և Մատսը ոչ մի տեղ չեն գնում: Նրանք մեր թիմում խաղալու են հաջորդ մրցաշրջանում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը: