Ուկրաինայի Գերագույն ռադայում նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ «Մասնակի զորահավաքի մասին» հրամանագիրը հաստատելուց հետո ծեծկռտուք է տեղի ունեցել «Մասնակի զորահավաքի մասին» օրենքի նախագծին դեմ և կողմ պատգամավորներ միջև: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Ծեծկռտուքը սկսվել է, երբ Ռեգիոնների կուսակցության ղեկավար Նիկոլայ Լևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է սպանել իր քաղաքացիներին: Այս հայտարարությունից հետո, մի շարք պատգամավորներ հարձակվել են Ռեգիոնների կուսակցության ղեկավար Նիկոլայ Լևչենկոյի վրա, իսկ վերջինիս կողմնակիցները փորձել են պաշտպանել նրան:

 

Լևչենկոյի ելույթի ժամանակ Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն անջատել է նրա խոսափողը: