Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հավանաբար չի մասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Սևիլիայի» դեմ խաղին:

Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին: Պորտուգալացին ԱՄՆ-ում հավաք անցկացնող թիմակիցներին կմիանա հուլիսի 26-ին: Ֆուտբոլիստը մտադիր է հերթական մրցաշրջանին պատրաստվել, որպեսզի խուսափի վնասվածքներից: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: