Գազայի հատվածում ուժի մեջ է մտել 12 ժամանոց հրադադարը: Այս մասին հայտնում է euronews-ը:

 

12 ժամվա ընթացքում իսրայելական բանակը փնտրելու է ստորգետնյա թունելներ, որոնց պաղեստինցի զինյալներն օգտագործում են Իսրայելի վրա հարձակվելու համար:

 

Սրանից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և հայտարարել է Գազայի հատվածում 12-ժամանոց հրադադարի հաստատման մասին: