Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանին անցկացնել գազի հարցով երկկողմ հանդիպում, որին կմասնակցեն ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը նախատեսված է անցացնել այս շաբաթ, Մոսկվայում: «Մենք առաջարկում ենք անցկացնել նախարարական խորհ րդակցությունների հերթական փուլը Մոսկվայում, մինչ շաբաթվա ավարտը: Սպասում ենք առաջարկի շուրջ Ռուսաստանի արձագանքին»,- նշված է եղել հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռուսական կողմը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ Էտինգերի և Նովակի հանդիպումը տեղափոխվում է հաջորդ շաբաթ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-եվրոպական էներգետիկ համագործակցության հարցերը:

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվելու է «Հարավային հոսքի» ծրագիրը' ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ «իրենք ծրագրում են»: