ffa.amՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության առաջին տուրի «Փյունիկ»-«Ուլիս» և «Շիրակ»-«Բանանց» հանդիպումները հետաձգվել են՝ կապված Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզական հավաքի անցկացման հետ: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: