Արևմուտքի գործողություններից կտուժեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրամիությունը, սակայն պատժամիջոցները չեն կարողանա ջախջախիչ հարված հասցնել ռուսական պետությանը, ինչպես եղել էնախկինում, ռուսաստանցիները կհամախմբվեն դժվարին ժամանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Financial Times-ը:

 

Ռուսաստանի դեմ հնարավոր նոր միջոցառումների վերաբերյալ Եվրամիության հայտարարություններն արդեն այն բանից հետո, երբ նա անցել է պատժամիջոցների երրորդ աստիճանին, հիշեցնում են ինչ-որ համակարգչային խաղ, որտեղ «խաղորդն», այսինքն՝ Եվրամիությունը, անցնում է մակարդակից մակարդակ՝ Մոսկվայից Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշման փոփոխման հասնելու հույսով, նշում է հրատարակությունը:

 

Իրականում, ինչպես կարծում է հրատարակությունը, բոլոր հնարավոր պատժամիջոցները Եվրամիությունը և ԱՄՆ-ն արդեն ընդունել են: Այն միջոցները, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի տնտեսության դեմ, կարող են հարուցել կապիտալի արտահոս, ռուբլու թուլացում և ներքին ներդրումների նվազում: Բացի դրանից, Ռուսաստանի խոշորագույն բանկերը և կորպորացիաները, ինչպիսիք են Ռոսնեֆտը, ՆՕՎԱՏԷԿ-ը, Վնեշէկոնոմբանկը, Գազպրոմբանկը և այլք կտրված կլինեն արտաքին վարկային հոսքերից և կապիտալի հոսքից:

 

ՌԴ-ի համար ամենալուրջը կարող են լինել այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են ֆինանսական, այլ ոչ թե պաշտպանական կամ տեխնոլոգիական հատվածին: Եթե մինչ այդ, երբ բանկերի օժանդակման բեռը չափազանց ծանր լինի Ռուսաստանի պետության համար, Ուկրաինայում ճգնաժամը չդադարի, Եվրոպայի տնտեսության համար շատ վատ կլինի, և դրա՝ արդեն այժմ ոչ փայլուն աճի տեմպերն էապես կնվազեն: Ըստ որում, ինչպես նշում է FT-ն, նման ֆինանսական պատժամիջոցներից ամենից ավելի կարող է տուժել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: