Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է.

 

Այս օրերին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում պարբերաբար ստացվում են հեռախոսազանգեր՝ նպատակ ունենալով ճշտել՝ հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս տղամարդկանց նկատմամբ որևէ արգելանք կամ սահմանափակում կա թե ոչ:

 

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով և ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան: