Մայրաքաղաքի ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է:
Ինչպես «Արմենպրես»-ին օգոստոսի 6-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունիրց, այդ նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այ ս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան, Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով, Վաղարշյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան, Սևակի փողոցներում և Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայում:
Նշված տարածքներում ստեղծված ցանցերի շնորհիվ մայրաքաղաքում արդեն ոռոգելի է ևս 35 հեկտար կանաչ տարածք։ Առանձին հատվածներում ցանցն արդեն գործարկվել է, մյուս տեղերում փորձարկման աշխատանքների ավարտից հետո՝ կմիացվի առաջիկա օրերին: