Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Էբոլա վիրուսի տարածումն իրենից միջազգային նշանակության սպառնալիք է ներկայացնում:

 

Այս եզրակացությանն են հանգել փորձագետները, որոնք Ժնևում անցկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի երկօրյա նիստը, որի արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 8-ին, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

 

Հաշվի առնելով Էբոլա տենդով հիվանդանալու բազմաթիվ դեպքերը՝ Լիբերիայի, ինչպես և Սիեռա Լեոնեի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել իրենց երկրներում: Ընդամենն արևմտյան Աֆրիկայում մահացու հիվանդության համաճարակը, որն սկսվել է ընթացիկ տարվա փետրվարին, արդեն խլել է շուրջ հազար մարդու կյանք, այդ թվում 282-ը Լիբերիայում: Եվս ավելի քան 1,7 հազար մարդ վարակվել է այս հիվանդությամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: