«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 22 տոննա 5428 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 22 դեպք:

 

Տնամերձ 134 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 208.15 կգ կանեփի բույս: Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է' մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:

 

Հայտնաբերված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավված թմրամիջոցները ներկայացվել են փորձաքննության: