Օգոստոսի 13-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ-325» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին, այնուհետև «Մերսեդես», «Նիսան Սանի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Աստրա»-ի վարորդը, 2 ուղևորները և «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 22.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 17.50-ին, 54-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ օգոստոսի 9-ին, ժամը 09.00-ից 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բակում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ին, «Ամիկո-250 CC» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աթենքի փողոցում «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 14-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես-Բենց E-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, «Դայմլեր-Բենց 126» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալմա-Աթայի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին' Միրաք գյուղի գազալցակայանի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդա Էդիտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Հոնդա Էդիտա»-ի վարորդը, ուղևորը և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Զիլ 4502» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորուհին, «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի լանջին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 13-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին «ԿամԱԶ-3201» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: