Ուկրաինայի աշխարհազորայինների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հաջողվել է ետ մղել Յասինովատայա քաղաքի վրա իրականացված հարձակումը և ոչնչացնել 32 միավոր ռազմական տեխնիկա:
«Բոլոր հարձակումները հաջողությամբ ետ են մղվել. ուկրաինական բանակի կորուստները կազմել են 2 տանկ, 2 ԲՄՊ, 1 ԲՏՌ և մոտ 30 մարդ»,- նշել են աշխարհազորայինները: Նրանց տվյալներով' ուժայինները փորձել են գրավել Իլովայսկը, սակայն իրականացված հարձակումն անհաջողությամբ է պսակվել: Դրանից բացի, հրաձգության ընթացքում Պերեմոժնոեում ոչնչացվել է բանակի ռազմամթերքի դաշտային պահեստը: Իրենց կորուստների մասին աշխարհազորայինները չեն հայտնել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Յասինովատայա քաղաքը գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում նույնպես հայտնել է, որ Յասինովատայան և Ավդեևկան մտնում են Ուկրաինայի ներքին գհործերի նախարարության և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներում: Եթե քաղաքն իսկապես վերցված է, ապա ուժայինները հասանելիություն կստանան Դոնեցկի հյուսիսային սահմաններին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: