Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումն իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների շարունակման համար կկայանա սեպտեմբերի 1-ին Բրյուսելում: Այս մասին օգոստոսի 25-ին հաղորդել Է Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Քեթրին Էշթոնն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարի հետ կհանդիպի սեպտեմբերի 1-ին»,- ասել Է Կոսյանչիչը: Հանդիպման գլխավոր նպատակը պետք Է դառնա «բանակցությունների շարունակման մեխանիզմի քննարկումը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնության հասնելու համար», որոնք ՄԱԿ-ի միջնոդրների վեցյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) անունից վարում Է Քեթրին Էշթոնը:

 

Այդ փաստաթուղթը պետք Է ստուգելի ձեւով երաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Կողմերը մտադիր են այդ համաձայնությանը հասնել մինչեւ նոյեմբերի 24-ը, որպեսզի խուսափեն Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմի վերականգնումից:

 

Ենթադրվում Է, որ «վեցյակի» լրիվ ձեւաչափով հաջորդ հանդիպումը պետք Է կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին, որը բացվելու Է սեպտեմբերի 16-ին, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: