Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չդառնար, ապա կլիներ երաժիշտ:

«Եթե չդառնայի ֆուտբոլիստ, ապա ինձ կնվիրեի երաժշտությանը: Սակայն չեմ կարծում, որ դա հաջող միտք կլիներ: Բանն այն է, որ ես լավ չեմ երգում և չեմ նվագում ոչ մի երաժշտական գործիք»,- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն: