Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ հանրապետության խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն նոր քաղաքական նախագիծ են ստեղծում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ուկրաինական «Կապիտալ» թերթը:

 

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «Բատկիվշչինա» խմբակցության մի շարք պատգամավորներ ներկայում մշակում են նոր կուսակցության ստեղծման տարբերակը, որով իրենց թեկնածությունները քվեարկության կդնեն Ռադայի ընտրություններում: Այսպես, գործընթացը ղեկավարում Է Տուրչինովը, իսկ նոր քաղաքական ուժը կարող Է գլխավորել Յացենյուկը: «Նախ նրանք բանակցություններ են վարել Պորոշենկոյի հետ, բայց ոչինչ չի ստացվել, այժմ զբաղվում են իրենց կուսակցության ստեղծմամբ արդեն գոյություն ունեցող կուսակցություններից մեկի հիման վրա»,- ասել Է ժողովրդական պատգամավոր Անդրեյ Սենչենկոն «Բատկիվշչինա»-ից:

 

Սենչենկոն նոր կուսակցության ստեղծման հետ Է կապում սկանդալը «Բատկիվշչինայի» քաղխորհրդի վերջին նիստում: Այն ժամանակ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Տուրչինովի գլխավորությամբ, հեռացել են նիստից՝ քաղաքական դաշնակիցների հետ կոալիցիոն համաձայնության եւ ընտրական ցուցակում Յացենյուկի առաջին տեղի հարցերը քննարկման ներկայացնելուց Յուլյա Տիմոշենկոյի հրաժարվելու պատճառով:

 

Ինչպես ավելի վաղ նշել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Արսեն Ավագովն օգոստոսի 27-ին Facebook սոցիալական ցանցի իր Էջում հաղորդագրություն Է զետեղել «Բատկիվշչինա»-ից կուսակցության ավելի քան տասն անդամների դուրս գալու մասին, որոնց թվում նախարարներ կան ներկայիս կառավարությունից: