Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում տարած հաղթանակի մասին (3:2):
«Հյուրընկալվելիս «Աուգսբուրգին» հաղթելն այնքան էլ հեշտ չէր: Մենք լավ խաղ անցկացրինք, մրցակցից ավելի լավ տեսք ունեինք: Թիմը վստահ էր խաղում, լավ էր օգտագործում ազատ գոտիները հարձակման գծում և գոլեր էր խփում ճիշտ պահին: Սակայն, հետո մենք պարզապես մոռացանք գործն ավարտին հասցնել: Հիանալի պահեր ունեինք, կարող էինք 4-րդ գոլը հեղինակել, սակայն փոխարենը բաց թողեցինք երկուսը, ինչը թույլ տալ չէր կարելի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: