Ուկրաինայի արեւելքում շարունակվող զինված հակամարտության հետեւանքով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ տվյալները սեպտեմբերի 2-ին հրապարակել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

 

Նշված թվից 260 հազարը ներքին վերաբնակներ են: Այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում մեծացել Է ավելի քան երկու անգամ: Օգոստոսի 5-ի դրությամբ Ուկրաինայում գրանցված Էր 117 հազար ներքին վերաբնակ:

 

Եվս 814 հազար մարդ այս տարվա հունվարի 1-ից ի վեր ապաստան են գտել Ռուսաստանում, տեղեկացնում Է ՄԱԿ-ի վարչությունը՝ հղում անելով ՌԴ-ի իշխանություններին: Ընդհանուր առմամբ ՌԴ-ում փախստանի կարգավիճակ Է խնդրել 121,2 հազար մարդ, այդ թվում՝ 66 հազարը՝ օգոստոսին:

 

Եվրամիության երկրներում տարեսկզբից մինչեւ հուլիսի վերջը փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են 4106 ուկրաինացիներ: Անցած ամբողջ տարվա ընթացքում ներկայացվել Էր 903 խնդրագիր: Ուկրաինացի փոխստականների շրջանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում Լեհաստանը (1082), Գերմանիան (556) եւ Շվեդիան (500):

 

ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, վկայակոչելով Ուկրաինայի իշխանություններին, հայտնել Է, որ, ընդհանուր առմամբ, կառավարական զորքերի ու աշխարհազորայինների միջեւ մարտական գործողությունների ասպարեզի վերածված շրջաններում մնում Է 2,2 մլն մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: