Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված ՀՀ ՊՆ լեյտենանտ Վարդան Ավագյանի առողջական վիճակը բժշիկները գնահատում են կայուն ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ 47-ամյա Վարդան Ավագյանը գտնվում է Բերդի հոսպիտալում, բժիշկների անմիջական վերահսկողության ներքո: Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է, նա վնասվածքն ստացել է ոտնաթաթի հատվածում: Հովհաննիսյանի փոխանցմամբ, դեպքի մանրամասները ճշտվում են:

 

Օգոստոսի 28-ին էլ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ' 3 սպա և 1 պայմանագրային զինծառայող: