ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Twitter-ում Սպիտակ տան պաշտոնական միկրոբլոգում իր տեսակետն Է հայտնել Շոտլանդիայում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի բացառիկ գործընկերն Է եւ բարության ուժ փոփոխական աշխարհում: Հուսով եմ, որ այն կմնա ուժեղ, հուսալի ու միասնական»,-գրել Է Օբաման Twitter-ում:

 

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից երկրի այդ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային 4,3 մլն մարդ՝ 5,3 մլն բնակիչներից: Հարցը, որին պետք է պատասխան տրվի, ձեւակերպված է այսպես. «Շոտլանդիան պետք է արդյոք լինի անկախ երկիր»:

 

Վերջին հարցումները արձանագրել են Շոտլանդիայի ինչպես անկախության, այնպես էլ դրա հակառակորդների ակնհայտ գերակշռության բացակայությունը: Միանգամից երեք սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տվել, որ բնակիչների կարծիքները բաժանվել են գրեթե երկու հավասար մասերի:

 

Սեպտեմբերի 17-ին Ipsos-Mori ընկերության անցկացրած հարցման տվյալները վկայում են, որ միասնական պետության պահպանման օգտին հանդես է գալիս շոտլանդացիների 51 տոկոսը, անկախությունը պաշտպանում է 49 տոկոս: Հարցմանը մասնակցել են 16-ից բարձր տարիքի 1,4 հազար շոտլանդացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: