Առաջին գծի զորամասերում ծառայած զինվորները զորացրվելուց հետո կունենան կրթական արտոնություններ: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' սեպտեմբերի 18-ին Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ուսանողների ց մեկի հարցին:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի կառավարության որոշում. մենք կրթության և գիտության նախարարության հետ աշխատում ենք, որ ծառայությունից հետո հատկապես այն ծառայողները, ովքեր հերթապահել են առաջին գծի զորամասերում, ունենան արտոնություններ:
Մոտ ժամանակներս դրա մասին կիմանաք: Կրթության և գիտության նախարարության համապատասխան ներկայացուցիչները հայտնել են, որ այդ արտոնություններն արդեն գործում են, պարզապես մենք պետք է տեղեկություն տրամադրենք, թե ովքեր են առաջին գծերում մարտական հերթապահություն իրականացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' պարզաբանեց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով են այս կամ այն մասնագիտությունը ստացած զինվորները ծառայության ժամանակ կիրառում մասնագիտական հմտությունները, նախարարը նշեց. «Այլ հարց է, թե որքանով ենք մենք կարողանում մասնագետներին օգտագործել: Ինքներդ տեսնում եք, որ այստեղ (խմբ.' բժշկական համալսարանում) սովորած մասնագետները նշանակված են հրաձգային պաշտոնների: Դա լավ օրից չէ: ՀՀ զինված ուժերի հաստիքապաշտոնային կառուցվածքն այնքան մեծ չէ, որ կարողանանք բոլորին օգտագործել ըստ իրենց մասնագիտությունների»:
Սեյրան Օհանյանը նաև հնարավոր համարեց այն տարբերակը, որ ուսումը կիսատ թողած զինծառայողներին հնարավորություն տրվի նախապատրաստվել դասերին ծառայության վերջին վեց ամիսներին:
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում Հայաստանի բուհերի ներկայացուցիչների հետ: