Ռուսաստանից հումանիտար հերթական ավտոշարասյունը ժամանել է Դոնեցկ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հումանիտար առաքելությանը մասնակցում է մոտավորապես 200 բեռնատար՝ բեռնված սննդամթերքով, դեղորայքով, տաք հագուստով և խմելու ջրի շշերով:

 

Սա արդեն թվով երրորդ ավտոշարասյունն է Ուկրաինայի հարավ-արևելքի համար: Ռուսաստանը հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների ավտոշարասյուն է ուղարկել Դոնբասի բնակիչներին նաև օգոստոսի 22-ին և սեպտեմբերի 13-ին: