«Պարմայի» հարձակվող Անտոնիո Կասանոն հայտարարել է հավաքականում ելույթներն ավարտելու մասին:

«Կարծում եմ՝ այլևս հավաքականի համար չեմ խաղա: Սա լավ պահ է առանց ինձ նոր ժամանակաշրջան սկսելու համար: Ի դեպ, Կոնտեի գլխավորությամբ թիմը ստիպված է լինելու շատ վազել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է tribalfootball.com-ը:

Նշենք, որ 34-ամյա հարձակվողն Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 39 խաղի և հեղինակել 10 գոլ: