Լոնդոնի «Արսենալը» նախնական համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ՝ Սամի Խեդիրայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Անգլիական կողմը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարի 11 մլն ֆունտ: Տեղափոխությունը պետք է տեղի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Խեդիրայի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն «Արքայական ակումբ» է տեղափոխվել 2010թ-ին: Մադրիդցիների կազմում երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ գավաթի խաղարկությունում, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: