Յուրաքանչյուր վայրկյան Վաշինգտոնը 87 դոլար Է ծախսում Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների դիրքերին հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին: Այդպիսով՝ ամերիկացի հարկատուներն այդ ռմբակոծումների համար ժամում վճարում են 312 հազար դոլար: Ընդսմին դրամական միջոցների ծախսման արագությունը կարող Է մեծանալ, եթե ա մերիկացիները որոշում ընդունեն ավելի զորեղ հարվածներ հասցնելու մասին:
Միայն երեքշաբթի օրն արձակվել Է 47 Tomahawk հրթիռ: Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում Է շուրջ 1,59 մլն դոլար: Հրթիռներն արձակվում են Կարմիր ծովում Arleigh Burke տիպի Էսկադրային ականակրից եւ Պարսից ծոցում Philippine Sea հրթիռային հածանավից:
Նաեւ օդ են բարձրացվել F-22 Raptor կործանիչներ: Նրանց շահագործման մեկ ժամը նստում Է 67 հազար դոլար: Ընդ որում՝ հաշվի չի առնվում տեղակայվող սպառազինության արժեքը:
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, այն լիազորություններին համապատասխան, որոնցով նրան օժտել Է նախագահ Բարաք Օբաման, սեպտեմբերի 22-ին որոշում Է ընդունել հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում ԻՊ-ի զինյալների դիրքերին: Եռօրյա ռմբակոծումների ընթացքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, սակայն զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: