Աջարիայում մոլեգնող ջրհեղեղը հանգեցրել Է մարդկային զոհերի: Ճորոխ գետի վարարման հետեւանքով մյուս բոլոր բնակավայրերից առավել տուժել Է Խելվաչաուրի շրջանի Մախո գյուղը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Աջարիայի փրկարար ծառայության պետ Մամուկա Տուրմանիձեի տեղեկատվության համաձայն՝ ջրասույզ են եղել գյուղի տները, ինչի հետեւանքով զոհվել Է մի տղամարդ: Չնայած փրկարարների օպերատիվ գործողություններին, տուժածին չի հաջողվել փրկել:
Փրկարարները հայտնել են, որ ներկայում անհայտ կորած Է համարվում մեկ մարդ: