Վրաստանի արևմուտքում Օզուրգետի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել, մայրուղիներ են վնասվել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի ցամաքային տրանսպորտի դադարեցմանը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով այդ տարածաշրջանի իշխանությունների հաղորդագրությունը:

 

Կիրակի օրը Վրաստանի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքների կանխարգելման և վերացման համար սկսել է գործել հատուկ ջոկատը:

 

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանրությանն ահազանգել են գետերի, ծովի ափի և այն վայրերի մոտ գտնվելու ռիսկը, որտեղ հորդառատ անձրևներ և սրընթաց քամիներ էին սպասվում:

 

Անցյալ շաբաթվա սկզբին Վրաստանի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ավելի քան 700 տների և շինությունների առաջին հարկերն ու նկուղները, ինչպես նաև տասնյակ առևտրի կետեր:

 

Աղետը լուրջ վնաս է հասցրել Խելվաչաուրիի և Օզուրգետիի շրջաններին, Փոթի և Բաթումի քաղաքներին, ինչպես նաև նրանց հարակից տարածքներին: Մի քանի վայրերում սողանք է առաջացել, որի հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են շարքից դուրս եկել: