ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ եռյակի մարզային հանդիպումներում իր բացակայությանը: Նա նշեց, որ այսօր Արարատի մարզում ելույթ է ունենալու, իսկ նախկինում ելույթներ չեն եղել, քանի որ Գյումրիի և մի շարք այլ հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներն իր վրա են դրված եղել:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ կարծում է՝ հոկտեմբերի 10-ին ավելի բարձր նոտաներ կլինեն, քան այսօր հնչում է: «Գնում ենք մարզեր՝ ճշտելու ժողովրդի ցանկությունը և պատրաստակամությունը և օր-օրի այդ հանդիպումներից զարգանում է իշխանափոխության անհրաժեշտությունը:
Եթե մենակ մենք լինեինք, երևի դանդաղ կառաջնար, բայց Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանն իրենց թիմով ավելի են նպաստում այդ ցանկությանը, քան մենք ենք անում»,- ասաց նա: