Կոլումբիայի հյուսիսի հեռավոր լեռնային շրջանում տեղի ունեցած կրոնական արարողության ժամանակ 11 մարդ Է մահացել կայծակի հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Բոլոր զոհվածները երկրի Վիվա բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ են, որոնք կատարում Էինն «հոգու ներդաշնակեցման» ավանդական ծեսը: Միջադեպի հետեւանքով եւս 15 մարդ այրվածքներ Է ստացել: Ողջ մնացածները բանակային ստորաբաժանումների կողմից օդով տեղափոխվել են Սանտա Մարտա քաղաքի հիվանդանոցներ:

 

Նրանց մոտ ախտորոշվել են երկրորդ եւ երրորդ աստիճանի այվածքներ: Միջադեպը տեղի Է ունեցել Գուաչակա քաղաքից ոչ հեռու՝ Սիեռա Նեւադա լեռներում:

 

Շուրջ 60 մարդ Է հավաքված եղել արմավենու տերեւներով ծածկված տանը, որը ծառայում Է որպես եկեղեցի, երբ դրան հարվածել Է կայծակը:

 

Եկեղեցին ամբողջովին այրվել Է: Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ցավակցություն Է հայտնել զոհվածների եւ տուժածների հարազատներին: