ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաօդային ուժերը 8 ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Քոբան քաղաքի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը:

 

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում շարունակում են սերտորեն վերահսկել Քոբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ քրդերը վերահսկում են քաղաքի մեծ մասը»,- հայտարարել են հրամանատարությունից:

 

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ ևս վեց ավիահարվածներ է հասցրել Քոբանի մերձակայքում տեղակայված ԻՊ-ի դիրքերին: