Իրանը նախազգուշացրել է Թուքիային չձեռնարկել որևէ գործողություն ընդդեմ Սիրիայի ազգային ինքնիշխանության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանը:

 

Նա ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը թույլ չի տա, որպեսզի Բաշար Ասադի ղեկավարած իշխանությունը պաշտոնաթող արվի:

 

«Մենք ուշի ուշով հետևում ենք զարգացումներին: ԱՄՆ-ի կամ այլ երկրի կողմից Սիրիայի ազգային ինքնիշխանությանը վնասող թռիչքների համար արգելված գոտի դարձնելու կամ զինվորական միավորումները սիրիական տարածքներ մտնցնելու նման սխալ նախաձեռնությունները վատ արդյունքի կհանգեցնեն:

 

Մենք այս հարցում արդեն նախազգուշացրել ենք Թուրքիային»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը: