Բելառուսը եւ Ռուսաստանը միայն միասին կկարողանան հակազդել բոլոր սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

«Մենք մեզ չենք զատում Ռուսաստանի Դաշնությունից: Միայն միասին, միայն համատեղ գործունեությամբ, միայն բոլոր սպառնալիքներին միասին հակազդելու դեպքում մենք կարող ենք դիմակայել ու ապրել»,-ասել Է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 13-ին Մինսկում հանդիպում ունենալով Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւի հետ:

 

Բելառուսի նախագահն այն կարծիքին Է, որ դրա վկայությունը կարող են լինել Ուկրաինայի իրադարձությունները: «Դրա վկայությունն են մեր հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Ով կարող Էր մտածել, որ նման բան ընդհանրապես կարող Է լինել: Այն, ինչ ես ասացի, ակտուալ Է եւ, կարծում եմ, մենք Ռուսաստանի հետ միասին եղել ենք եւ կլինենք»,-ընդգծել Է նա:

 

Լուկաշենկոն նշել Է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը պետք Է դառնա տնտեսությունը: «Եթե մենք նորմալ առաջ շարժվենք առեւտրատնտեսական բնագավառում, ապա ոչ մի փոթորիկ ու մրրիկ մեզ չի վախեցնի»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: