Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հոկտեմբերի 14-ն Ուկրաինայի պաշտպանի օր է հռչակել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պետության ղեկավարի կայքում հրապարակված հրամանը:

 

Դրա հետ միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվել փետրվարի 23-ին Հայրենիքի պաշտպանի օրը նշելու մասին հրամանը:

 

Ուկրաինայի անկախության 23-ամյակի առիթով օգոստոսի 24-ին կայացած շքերթում Պորոշենկոն հավելել էր, որ երկիրն այլևս չի նշելու փետրվարի 23-ը որպես Հայրենիքի պաշտպանի օր:

 

Նրա խոսքով՝ ռազմական պատմության մեջ շատ մարտեր և ամսաթվեր կան, որոնք արժանի են Պաշտպանի օր դառնալուն:

 

«Ուկրաինան այլևս երբեք չի նշի այդ տոնը հարևան երկրի ռազմապատմական օրացույցներով: Մենք կհարգենք մեր հայրենիքի պաշտպաններին, այլ ոչ օտար»,- ասել է նա: