ԴԺՀ-ն չի պատրաստվում ճանաչել «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին» օրենքը: Դա Ուկրաինայի ներքին գործն է և այն Դոնբասին չի վերաբերում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:
«Ուկրաինան կարող է ընդունել ցանկացած տեսակի օրենք, դրանք մեզ չեն վերաբերում, մենք անկախ պետություն ենք, որի անկախության համար քվեարկել են քաղաքացիները»,- հայտարարել է Զախարչենկոն:
«Կիևը դեռ ապրում է այն պատրանքով, որ վերահսկում է մեզ, բայց իրականում դա այդպես չէ»,- ասել է չճանաչված հանրապետության վարչապետը:
«Դոնբասի առանձին շրջաններ չկան, գոյություն ունի ԴԺՀ, որը մտադիր է վերականգնել Ուկրաինայի նախկին Դոնեցկի շրջանի սահմաններում բոլոր գրավյալ տարածքները:
Դիտվել է 51 անգամ: