Հարավային Կորեայում մահացած են գտել այն համերգի կազմակերպիչներից մեկին, որի ժամանակ 16 մարդ էր մահացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մասին հայտնել է «Ռենհափ» գործակալությունը:

 

Ենթադրվում է, որ տղամարդը, ով պատասխանատու է եղել համերգի անվտանգության համար, կարող էր ցած նետվել 10-հարկանի շենքի պատուհանից՝ ողբերգության վայրից ոչ հեռու, ոստիկանության հարցաքննությունից հետո ժամեր անց:

 

Ներկայում ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ: Հարավային Կորեայում փոփ համերգի ժամանակ 16 մարդ է մահացել և 11-ը՝ վիրավորվել: Lenta.ru-ն նշում է, որ դեպքը տեղի է ունեցել օդափոխիչ ճաղավանդակի ընկնելու հետևանքով: Ընդհանուր առմամբ, համերգային դահլիճում գտնվել է 700 մարդ: