.armsport.am«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի հնարավոր տրանսֆերի մասին։
-Անկեղծ կասեմ՝ մենք Ռոյսի տրանսֆերը հանգիստ կքննարկենք ակումբի ներսում եւ որոշում կկայացնենք։ Ամեն դեպքում, խաղացողն ինքն էլ պետք է «այո» ասի։
Գնման արժեքը նույնպես հայտնի է, այլեւս չեմ ցանկանում այս թեմայով խոսել,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում «Kicker» պարբերականը։
Ավելի վաղ հայտնում էին, որ 2015 թ.-ին Ռոյսի հնարավոր արժեքը կկազմի 35 մլն եվրո։ Ավելի ուշ Ռումենիգեն հայտարարեց, որ այն 25 մլն է։