
Վրաստանը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ուղեւորվել Է Ճապոնիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարության, խորհրդարանի, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարարներ:
«Այցի շրջանակներում պետության առաջին դեմքը հանդիպում կունենա Ճապոնիայի Ակիհիտո կայսեր եւ վարչապետ Սինձո Աբեի հետ: Ծրագրված են նաեւ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումները նախարարների կաբինետի անդամների եւ օրենսդիր մարմնի պատգամավորների հետ»,-նշել Է նախագահի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահի այցը Ճապոնիա կավարտվի հոկտեմբերի 25-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: