Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց այն լուրը, որ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Վերջինիս հրաժարականի պատճառների վերաբերյալ հրապարակումները և հնչած կարծիքները տարբեր էին՝ Ռոբերտ Քոչարյանի կադրը լինելուց՝ մինչև Սուրեն Խաչատրյանի մարզպետի պաշտոնում վերանշանակման հետ կապված պատճառները:

 

Փոխվարչապետի պաշտոնում շրջանառվում էին տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Վերջինս Լուրեր.com-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն բանին, որ թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև իր անունը, ասաց. «Չեմ վերաբերվում»:


Հարցին, թե տեսնո՞ւմ ինքն իրեն այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործադիր իշխանությունում մարդիկ կատարում են այն, ինչն իրենց հանձնարարվում է: