«Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար.

«Այսօր (երեկ-խմբ.), ինչպես յուրաքանչյուր խաղում, մենք տրամադրված էինք հաղթանակի: Ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա խաղում: Տղաներն ամեն ինչ արեցին, որպեսզի ես մեն-մենակ հայտնվեմ դարպասապահի առջև և գոլ խփեմ: Հիանալի է, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Չնայած ցուրտ եղանակին՝ մարզադաշտում շատ երկրպագուներ կային: Մենք խաղում ենք նրանց համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել խոտածածկը մշակողներին, դաշտը հիանալի էր»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է թիմի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Վոլգան» 3:1 հաշվով պարտության է մատնել «Տոսնոյին»: 

Արթուր Սարկիսովը 71-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել: