Իրանը զգուշանում է Էբոլա տենդի տարածումից երկրի տարածքում: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության, բուժման և բժշկական ուսման նախարար Հասան Ղազիզադեն Հաշեմին:

 

«Երկրի տարածքում Էբոլա համաճարակի տարածման վտանգի հետ կապված, ստեղծվել է մի լաբորատորիա, որը նախատեսված է վարակի աղբյուրի արագ հայտնաբերման համար»,- ասել է Իրանի առողջապահության նախարարը:

 

Նրա խոսքով՝ մահացու վիրուսը կարող է տարածվել Իրանում, իսկ երկրի բնակչության խտության պատճառով համաճարակը կարող է զանգվածային բնույթ ստանալ: