Սիրիական բանակը «Իսլամական պետության» դեմ թեժ մարտեր է վարում Հոմսի մերձակայքում գտնվող Աշ Շաեր գազի և նավթի հանքավայրի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել ԻՊ-ի հարձակումները և ոչնչացնել տասնյակ ահաբեկ իչների: Մի քանի օր առաջ ահաբեկիչներին հաջողվել էր գրավել գազի մի քանի հորեր:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ նավթի և գազի հորերի վրա ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի 30 զինվորներ են զոհվել: Բացի այդ, ԻՊ-ն անսպասելի հարձակում է գործել հանքահորերի վրա և հսկողություն հաստատել դրանցից 3-ի վրա: Միևնույն ժամանակ, սիրիական բանակն իր դիրքերն ամրապնդում է՝ հասնելով Ջաբալ Շաիր:

 

Ապստամբները Սիրիայի ամենամեծ գազի դաշտը գրավել էին հուլիսի 17-ին: Բախումների ժամանակ զոհվել էին 270 զինծառայողներ և աշխատակիցներ: