Սիրիայի Իդլիբ նահանգում իրար դեմ պատերազմող երեք ահաբեկչական խմբավորումները որոշել են միավորվել Սիրիայի ազատ բանակի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ծայրահեղականները թվային զգալի առավելություն ունեն ազատ բանակի նկատմամբ:
Սիրիայի ազատ բանակի դեմ միասնական ճակատով դեմ հանդես կգան «Ջաբհա ան Նուսրա», «Իսլամական պետություն» և «Ջունդ ալ Աքսա» ծայրահեղական խմբավորումները:
Բախումները ներկա պահին ընթանում են Ջաբալ ազ Զաուիա շրջանում: Սիրիայի ազատ բանակի կողքին պայքարում է 500 մարդ, իսկ նրանց դեմ կռվող «Ջաբհա ան Նուսրա»-ի մոջահեդների թիվը 6 հազար է, որոնց օգնության են հասել «Ջունդ ալ Աքսա»-ի 700 ծայրահեղականներ, իսկ ԻՊ-ի զինյալների թվի մասին տեղեկություններ չկան: Ահաբեկիչները լավ զինված են. ի տարբերություն ազատ բանակի, նրանք ունեն տանկեր և այլ զրահատեխնիկա: